Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Երկրի կյանքում կտրուկ աճել է անհասկացող մասսայի դերը

Երկրի կյանքում կտրուկ աճել է անհասկացող մասսայի դերը
16.12.2023 | 08:13

Անկախության տարիների ընթացքում մեր ունեցած ամենամեծ կորստի հիմնական պատճառը եղել է ղեկավարության և, առաջին հերթին, նախագահների մոտ լրիվ բացակայող կամ շատ թույլ արտահայտված ստրատեգիական մտածողությունը։

Թվում է, թե նրանց մեջ միակ, իսկապես խորապես գիտելիքի մարդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ունենար նման մտածողություն, քանի որ հրաշալի գիտեր մեր ժողովրդի պատմությունը այնպիսի դաժան ժամանակաշրջանում, ինչպիսին էր թուրքացեղերի ու մոնղոլների տիրապետությունը Հայաստանում, մի ժամանակաշրջան, երբ մենք ամեն ինչն էինք կորցնում։

Բայց, արի ու տես, որ հենց իր կառավարման ժամանակահատվածում մենք ամենամեծ կորուստներն ունեցանք՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության կործանում, ընտրակեղծիքների ու զոռի ուժով իշխանության մնալ, ավազակապետության ստեղծում, երկրի ներսում ու սփյուռքում քաղաքական պառակտվածության կտրուկ մեծացում, լուրջ մարդկանց կառավարման գործից հեռացում, գողության ու կաշառակերության ծաղկում, կարող ու մտածող մարդկանց մասսայական արտագաղթ և այլն։

Վերջին հանգամանքը, այսինքն կարող և մտածող մարդկանց մեծամասնության արտագաղթը, բերեց նաև մի շատ կարևոր ու անսպասելի բացասական արդյունքի, այն է՝ երկրի կյանքում անհասկացող մասսայի ունեցած դերի կտրուկ աճին։

Նման ամեն ինչից անտեղյակ մարդկային մասսան, որը սովորաբար երկրի քաղաքական կյանքից շատ հեռուէ լինում, կեղծ դեմոկրատիայի պայմաններում իրենից անկախ ձեռք է բերում քաղաքական ուժ, որը, ինչպես տեսանք հետագայում, ունեցավ ճակատագրական ազդեցություն մեր ներկայի վրա։

Եթե փորձում ենք որակական տեսանկյունից գնահատել մեր ղեկավարության գործունեությունը անկախության ամբողջ ժամանակաշրջանում, ապա առաջին հերթին տեսնում ենք ստրատեգիական կուրություն և նրանց մոտ ապագայի տեսլականի համարյա իսպառ բացակայություն ու դրանից բխող տակտիկական քայլերի քաոսայնություն։

Իսկ այդ ամենի հիմքում ընկած էր գիտելիքի բացակայությունը, գիտելիքի մարդկանց նկատմամբ գավառական արհամարհանքը և, որպես հետևանք, մեր կյանքում լուրջ կենսափիլիսոփայության բացակայությունը, անգրագետ ու սնանկ գաղափարախոսական թոթովանքները։

Անկախության ամբողջ ընթացքում մեր ղեկավարության ամենակոպիտ սխալներից մեկը սփյուռքի նկատմամբ բանեցրած կործանարար քաղաքականությունն է, որի հիմքում, մեծ հաշվով, ընկած էր մերոնց անմրցունակ լինելը և վախը սփյուռքի ֆինանսական և քաղաքական հզորությունից, միջազգային ասպարեզում իրենց հեղինակություն չունենալը և, ընդհանուր առմամբ, չափից դուրս անճարակ ու գավառական լինելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6935

Մեկնաբանություններ